Հարիսայի ծեսն Արատեսում

Ավագ դպրոցի սովորողներս, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում անցկացվող «Հարիսայի ծեսը» կտոնենք Արատեսում՝ դպրական կենտրոնի հյուրընկալ բնության մեջ:

Հարիսայի ծեսն ամեն տարի տոնվում է նոյեմբերին: Այս տարի՝ Նոյեմբերի 16-ին, իսկ մենք այնտեղ կլինենք  նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում:

Նպատակը

Հայրենագիտական-ուսումնական ճամփորդություն դեպի Արատես, Եղեգիսի կիրճ և հարակից վանքեր ու եկեղեցիներ:
Քայլարշավ Արատեսով՝ նոր և հին սեբաստացիների հետ:
Աշնանային բերքահավաք՝ ընկույզ և ալոճ
Հարիսայի ծես, պատրաստություն, միասնական աշխատանք:
Տարածքի խնամք զարդարում, տոնախմբություն:
Թոնիրում՝ լավաշթխիկ

Երթուղին՝

Երևան-Արտաշատ-Երասխ-Սևակավան-Զանգակատուն-Արենի-Գետափ-Եղեգիսի կիրճ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես երթուղով
Այցելություններ՝ Եղեգիսում՝ Զորաց եկեղեցի, Օրբելյանների դամբարան
Այցելության կանգառներ՝

Սևակավան
Տիգրանաշենի ոլորաններ.Մասիսը՝ դիտակետից
Արենիի շուկա
Եղեգիսի կիրճ
Եղեգիս
Արատեսի վանք
Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
Ետդարձին
Սելիմի լեռնանցք
Քարավանատուն
Սևանա լիճ
Հայրավանք
Արատեսում գործունեություն

Արատես ենք ժամանում կեսօրին, և տեղավորվելուց հետո անցնում ենք տեղանքի մաքրման և զարդարման աշխատանքներին: Զարդարման հարցում կօգնեն 10 և 11-րդ դասարանի սովորողները, ովքեր նախօրոք կպատրաստեն բոլոր անհրաժեշտ նյութերը:
Հարիսայի ծեսին նախապատրաստվում ենք նախորդ օրը՝ այն է, սովորողների խմբով հավաքում ենք փայտը՝ թոնրի համար, պատրաստում ենք ձավարն ու միսը:
Հարիսայի ծեսն ավելի գեղեցիկ են դարձնում միասնական աշխատանքները: Սովորողները նախապես կսովորեն պատրաստել հարիսան և կկիրառեն իրենց գիտելիքները Արատեսում: Հարիսա են պատրաստում աղջիկները:
Միասնական բերքահավաք- հավաքում ենք ալոճ և ընկույզ՝ մուրաբայի համար:
Ծեսն անցկացնում ենք դրսում, երգի և պարի ուղեկցությամբ:

Օրբելյանների Քարավանատուն

Սելիմի իջևանատուն, այժմ՝ Օրբելյանների իջևանատուն Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին։ Գտնվում է Սելիմ լեռան վրա (ծովի մակերևույթից 2410մ)։ 5 կմ հեռավորության վրա 2829 մ բարձրություն ունեցող Արմաղան լեռն է։

Վարդենյաց լեռնանցքը Վայոց ձորի մարզը կապում է Գեղարքունիքի մարզին։ Ավանդության համաձայն՝ քուրդ առաջնորդ Սուլեմայի տղան սիրահարված է եղել Գեղարքունյաց աշխարհի գեղեցկուհիներից մեկին և միշտ այցելության է եկել նրան։ Մի անգամ էլ ձմռանը, ճանապարհը դժվարանցանելի է եղել, հազիվ ճանապարհի կեսը անցած, գիշերը վրա է հասել, կորցրել է ճանապարհը ու խեղդվել ձնաբքի մեջ։ Քուրդ առաջնորդը իր տղայի հիշատակին կառուցել է մի իջևանատուն, որ ձմռան բուքերին Եղեգնաձորի լեռնանցքով անցնողներն իջևանեն այնտեղ մինչև եղանակի պարզվելը, ապա շարունակեն ճանապարհը։ Լեռնանցքը այդ ժամանակից կոչվում է Վարդենյաց լեռնանցք։ Հենց այդ տեղում էլ ավել ուշ կառուցվել է այժմյան քարավանատունը:

Օրբելյանների Քարավանատուն
Մետաքսի ճանապարհը միջնադարյան առևտրային ուղի էր, որից օգտվել են օտարերկրյա վաճառականները, առևրականները, ովքեր անցնում էին այս ճանապարոհով իրենց ապրանքները վաճառելու նպատակով։ Օրբելյանների քարավանատունը լավագույն տեղն էր, որտեղ հնարավոր էր մի փոքր հանգստանալ երկար ճանապարհից հետո։ Քարավանատունը կառուցվել է 1326-1327 թթ և գտնվում է Սելիմ լեռան վրա՝ ծովի մակերևույթից 2410մ բարձրության վրա։ Հայտնի է, որ Մարկո Պոլոն անցել է այս տարածքով և նկարագրել թե ինչպես էին հայերը ապրում դժվարանցանելի լեռների մեջ։

Այն կազմված է քարայրային ընդարձակ կենտրանական դահլիճից, որն ունի կամարական երկու մույթ։ Քարավանատունն ավիրվել է 17-րդ դարում, այնուհետև խորհրդային շրջանում վերականգնվել է և համարվում է Հայաստանում լավ պահպանված քարավանատան օրինակ։

Գործնական աշխատանք


Բառաշարքում ընդգծել -ուկ վերջածանց ունեցող բառերը:

Արդուկ, օձաձուկ, շուտասելուկ, ավելուկ, թզուկ, հայդուկ, սնդուկ, մածուկ, խղճուկ, արջամուկ, հեղուկ, թևանցուկ, շնաձուկ, պոչուկ, կաուչուկ, մժղուկ, շիկամուկ, դիպուկ, ջերմուկ, խենթուկ, քաշքշուկ:

Բառաշարքում ընդգծել -ոց վերջածանց ունեցող բառերը:

Փողոց, սփռոց, դմբդմբոց, զնգոց, կրակոց, լիտրանոց, ծածկոց, դեղնաբոց, հյուրանոց, թրջոց, ջնջոց, արտառոց, դեղնաբոց, միջոց, մթերանոց, ծովածոց, արգելոց, հյուրանոց, սղոց, ծերանոց:

Բառաշարքում ընդգծել –ոտ վերջածանց ունեցող բառերը:

Ժանգոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, կորիզոտ, մշկահոտ, ստորոտ, նավթոտ, արոտ, կրքոտ, առավոտ, աղմկոտ, բամբասկոտ, յուղոտ, սրտամոտ, թախծոտ, հիվանդոտ, ձյունոտ:

Բառաշարքում ընդգծել -որդ վերջածանց ունեցող բառերը:

Ժառանգորդ, ավելորդ, երիզորդ, հաճախորդ, խորդուբորդ, յոթերորդ, դահուկորդ, գնորդ, ակորդ, անձրևորդ, առաջնորդ, միջնորդ, ռեկորդ, պակասորդ, որսորդ, գարնանահորդ, վարորդ, երրորդ:

Բառաշարքում ընդգծել -ակ վերջածանցն ունեցող բառերը:

Բանակ, սահնակ, դռնակ, բամբակ, պահակ, ամբարտակ, գնդակ, զսպանակ, կատակ, կայծակ, վրիպակ, մանկասայլակ, մշակ, սոխակ, ելակ, սահնակ:

Բառակապակցությունների իմաստն արտահայտել մեկ բառով:
Գիտական ենթադրություն- վարկած
փայտագործ վարպետ- ատաղձագործ
գինի մատուցող — մատռվակ
արջի բույն — որջ
գլխի մազերը թափված — ճաղատ
լուսնի մանգաղ — մահիկ
ծառաբնի խոռոչ — փչակ
մետաղե պաշտպանիչ գլխարկ — սաղավարտ
գազանի բերան — երախ
հայրենիքից արտաքսված — վտարանդի
վատ լուր հաղորդող — գուժկա
տաք, այրող քամի — խորշակ, սամում
քաղաքամերձ բնակավայր — արվարձան
ոչ դեմ և ոչ կողմ — ձեռնպահ

Advantages Of Studying In “Mkhitar Sebastaci” Educational Complex

I am studying here for several months and I can already tell you many advantages in studying at the “Mkhitar Sebastaci” educational complex
The first is school design. The design of the building is quite interesting and different. For example there are mostly glass walls and it is very unusual for me.
This school is the best place for artistic ppl. Besides the basic subjects you can learn painting, sculpture, jewelry which i am sure you will not study in other schools.
U can make a lot of friends here as everyone is so friendly and there are a lot of people from other countries.
Large selection of foreign languages. I think this is a very important quality. Here you can learn many foreign languages. For example, I am learning Italian and English, you can choose something else besides this ( French Georgian, Spanish,  Russian …)

Dijunctive/Alternativ/Special/General

General

  1. Does she have to do her homework before the TV show starts
  2. Do the children have got many toys?
  3. Did he pass all his exams succusfully?
  4. Did my sister were live in a village?
  5. Did he ring me up on coming home?
  6. Will they discuss diffrent problems of teaching languages?
  7. Are they goig to leave school this year?
  8. Did she have to sit up late yesterday?
  9. Will the beach avererowded in summer?
  10. Will anything make me change my mind?
  11. Will this book be published soon?

Special

  1. How many football matches did he see last week?
  2. What have they selected?
  3. To whom am I grateful for their help?
  4. Who has the doctor been called by?
  5. What must she take three times a day?
  6. How lang time it took them to complete work?
  7. Who were invited to our house warning party?
  8. Why we have soeaking lounder?
  9. How long did a story wind blow?
  10. Did he ring me up on coming home?
  11. Had the selected bbooks I asked for?
  12. How long did he have to wait for her?
  13. What many vally-ball games did he see last week?
  14. He liked to read a book before going to bed,,did’nt he?
  15. Whom is Mary veey gracatful to?
  16. What did he have to finsh writing in time?
  17. What were they suprised at?
  18. Who does make a wanderful spueh at the Congress?
  19. What can the children be tought to do?
  20. Mesther your parents nor your children know about it do they?
  21. What colour ar their walls painted?
  22. How many cuestomers bougth thjngs at last week?
  23. Wherw was it so pleasant?

Dijunctive

  1. Tom has to go to the lecture, doesn’t he?
  2. Ann won’t be able to keep her promise, will she?
  3. We had a good time yesterday didnt we?
  4. Are there mot other things in the box?
  5. Our country producess much oil,doesnt it?
  6. Joun has a bath in the evening doesnt she?
  7. He liked to read a book befor going to bed didnt he?
  8. Yor are nor free now are you?
  9. You were not able to go for were your?
  10. Dinner wont b ready in a hour will it?
  11. Neater your perents nor your children know about it do they?
  12. How man custmers bougth things at high prices?

Alternativ

  1. Did they come here by bus or by train?
  2. Did I give that present to my aunt or my uncle?
  3. Do I thouth much of it?
  4. They went to the museum or the cofe yesterday?
  5. Did the boy see a plane or a ballon in the sky?
  6. Will they meet him at the concre or the cinema?
  7. Must we wait for him here or the school?
  8. Is this book much or little read?
  9. Does Mary read books mainly in the evening or at the afternoon?
  10. Was the hottest month this year july or august?
  11. Did he go to the seaside lastt manth or last week?
  12. Could he meet us in the morning or at the afternoon?

Գործնական աշխատանք

Տեքստերում գտնել ուղղագրական սխալները և ուղղել:

1.Թավրիզում երեկոն իջնում էր աղոթքի կանչող մոլլաների ձայնին զուգընթաց:Գորշ մշուշն էր պառկում քաղաքի վրա: Որքան թմրեցնող էր մշուշը, այնքան տաղտկալի էր ձայնը, որով Մուհամմեդի զավակներին հրավիրում էր ալլահի տունը, որ, ճակատները հագած գետնին, խնդրեին հանդերձյալ կյանքում դրախտի վայելքներ ու լուսեղեն փերիներ:

2.Երբեմն, երբ ընկնում էր խառնիճաղանջ մտքերի լաբիրինթոսը, և հոգին փոթորկվում էր մրրկածուփ օվկիանոսի պես, հիշում էր այն աղքատիկ շրջանը, ուր իր հոգին անդորրություն էր գտել, և նրա առջև հառնում էր մի դեմք`խոնարհ, բայց արժանապատիվ: Կրծքից արձակելով զղջման հառաչանք՝ խորհում էր, որ իր ապօրինի զգացումներով ոտնահարում էր մի անբասիր աղջկա անուն:

3.Հեռվից խաղալով ու խայտալով վազում էր սպիտակ ձին, փռփռացնում էր բաշը, և ձին լայն կրծքով ճեղքում էր  լեռնային օդի ալիքները: Արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա պախուրցը: Թվում էր` գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և սրընթաց արշավում էր որպես չքնաղ տեսիլք:

4.Տերևախիտ ճյուղերի մեջ լսվեց թռչունների զվարթաձայն երգը: Խշշացին արծաթազօծ փշատենու երկար վարսերը, արբեցնող բուրմունք տարածեց թավշյա դեղձը`պչրուհու նազանքով ուղղելով մրգերի ծանրության տակ խոնարհած ճյուղերը: Արթնացան ծաղիկներըգինարբուկը, սուսամբարը, վարդը:

5.Որպեսզի թյուրիմացություն չլիներ, տեղեկանքն ուղարկեցինք մեկ ուրիշ ճամբար: Եվ կարծես թանձրացող ժամանակի իմաստից խուսափելով բազմաթիվ մատնահետքեր են աներևութացել նրա շուրջը` դատավճիռ արձակող եռյակի, աքսորավայրերի պետերի, կտտանք գործադրող զինվորների և այն մեղկ պաշտոնյաների, որոնց ձեռքերից ձեռք է անցել փաստաթուղթը: Զգացման այդ թրթռոցը իջեցրեց նրան Սիբիրի սառցակալած անտառների վրա և բերեց ծառերի արանքում կծկված փայտաշեն քողտիկի դուռը:

Մխիթարյանները Վահրամ Փափազյանի հուշերում

Առաջին անգամ ոտք դրի դպրոցի գոնդոլի մեջ՝ հանդարտ սահելով լուռ կանալներից դեպի Մուրատյան լիցեյը, որը այնքան նշանակալից և ճակատագրական եղավ ինձ համար: Ամառվա արձակուրդի օրեր էին, և ամբողջ աշակերտությունը իր ուսուցչական կազմով գտնվում էր դպրոցական ամառանոց Ազոլո գյուղում` Պո և Ադիջե գետերի միացման կետում, գեղածիծաղ դաշտավայրի մեջ: Մենք անմիջապես ուղևորվեցինք դեպի Ազոլո, և ես ժամանակ իսկ չունեցա քաղաքը կամ դպրոցը տեսնելու:


Երեկոյան, մայրամուտին, հասանք Ազոլո: Դա մի գեղեցիկ դղյակ էր ՝ իտալական ուշ ռենեսանսի ոճով, հարյուրի չափ գյուղական համեստ տնակներով շրջապատված : Դղյակը, ինչպես և գյուղը` իր հարուստ արոտավայրերով, դպրոցի կալվածքներից մեկն էր և գտնվելով Մխիթարյանների թե՝ կղերական և թե՝ քաղաքացիական իրավասության տակ՝ գյուղացիները գրեթե հայացել էին: Օրինակ՝ ժամերգությունը կատարվում էր հայերեն լեզվով :

Օրանգուտանի նման սափրված մի կաթոլիկ աբբա կատարում էր պատարագի արարողությունը մաքուր գրաբար լեզվով, իսկ գյուղացի մանուկ տիրացուները երգում էին շարականները կոտրտված հայերենով: Այդ փոքրիկ բնակչության հոգեկան դաստիարակությունը ՝ մկրտություն, հարսանիք, թաղում, խոստովանանք և այլն, հանձնված լինելով Մխիթարյաններին, բոլորը կրում էին հին հայկական պատմական անուններ. օրինակ՝ դպրոցի տնտեսուհին, արևից այրված պառավ մի իտալուհի, կոչվում էր սինյորա Վարդուհի, իսկ իր ամուսին-դռնապանը ՝ սինյոր Հմայակ :

Ամբողջ երկու ամիս աշակերտները հանգստանում էին այդ գյուղում, ամեն օր զանազան խմբերի բաժանված ՝ հեռավոր էքսկուրսիաներ կատարելով մինչև իտալական Ալպերի ստորոտը: Աշխարհի ամեն ծայրից հավաքված ուշիմ և քաջառողջ պատանիներ էին բոլորն էլ: Նրանց մեջ կային աշակերտներ Սեբաստիայից, Կահիրեից, Փարիզից , հեռավոր Բուենոս Այրեսից, Կուբանից, Թիֆլիսից և վերջապես Արևմտյան Հայաստանի ամենահեռավոր վայրերից : Բայց ես անմիջապես զգացի, որ այդ զանազան վայրերից եկած տղաները իրենցից ներկայացնում էին միաձույլ մի զանգված, մի տեսակ դաստիարակչական սիստեմի արդյունք: Կային և ուսանողներ եվրոպական զանազան համալսարաններից, որոնք եկել էին իրենց արձակուրդը անցկացնելու իրենց ծերունի դաստիարակների մոտ: Բոլորը հագել էին ամառվա համազգեստ:Արձակուրդի վերջին օրերին Եվրոպայից եկավ հանգստանալու Դանիել Վարուժանը հայտնի օֆորտիստ Էդգար Շահինի հետ, ովքեր նույնպես Մխիթարյանները պատիվ ունեն իրենց սաների թվում հաշվելու: Երկար տարիներ չէի տեսել բանաստեղծ ընկերոջս. մեծացել էր, բարակ և անհավասար բեղերը ծածկել էին վրա վերին շրթունքը : Բայց միշտ նույն թախծալից աչքերն ուներ … Եվ ահա մի օր էլ ամբողջ դպրոցով վերադարձանք Վենետիկ՝ սկսելու ուսումնական տարին:

Դպրոցը՝ Մուրատ Ռափայելյանի լիցեյը, Կարմինի կանալի վրա՝ իտալական ռենեսանսի ոճով, 17-րդ դարու սկզբներին կառուցված վաղեմի ավանդական Զենոբիա տոհմի պալատն էր: Այդ տոհմը Վենետիկի Հանրապետությանը տվել էր մեկից ավելի դոժեր, ինչպես Մոնչենիկո 4-րդը, որը հայտնի էր թուրք սուլթան Սուլեյման 3-րդի դեմ մղած իր պատերազմներով, տվել էր նույնպես մի քանի ծովակալ, ի թիվս նրանց՝ հայտնի Ջուզեպպե Մոռոզնին, որը Լևանդի ծովամարտում ջախջախեց ու ոչնչացրեց թուրքական նավատորմիղը: Ահա թե ինչու այդ գեղեցիկ շենքը զարդարված էր թանկագին որմնանկարներով, Տիեպոլոյի ստորագրությամբ, Չելլինիի, Կանովայի ձեռագործ անդրիներով և մարմարե քանդակներով, և նրա հանդիսավոր սրահում` հնամենի թանկարժեք կարասիների կողքին, երևում էին Տինտորեստտոյի, Վերոնեզեի նման մեծամեծ վարպետների գործեր:

Մխիթարյանները այդ հնադարյան պալատը դպրոցի վերածելիս ոչ միայն չէին փոխել նրա ներքին կարգն ու սարքը, այլև հետզհետե հարստացրել էին նրա գեղարվեստական արժեքը՝ հաջորդական գնումներով: Իսկ գրադարանը հաշվում էր Վենետիկի լավագույներից մեկը:

….Դպրոցի ձմեռվա գավաթում երկու մեծադիր արձան էր կանգնած, մեկը՝ Ֆառնեզյան Հերակլեսի, իսկ մյուսը՝ մի անծանոթ անդրիագործի վեստալյան քրմուհին: Շատ էի սիրում այդ քրմուհուն, որի ծալեծալ քղամիդի տակից երևում էր նրա սիրուն ու փոքրիկ տոտիկը:

…Դպրոցի առողջապահական ռեժիմը խիստ էր: Յուրաքանչյուր աշակերտ ուներ իր առանձին ննջարանը, որի մեջտեղում դրված էր ընկուզենուց մի պարզ մահճակալ, առանց բարձի, սավանի և վերմակի պառկում էինք չոր տախտակի վրա: Սենյակը դուռ չուներ: Մինչև արշալույս՝ անծայր միջանցքի երկայնքով դանդաղ ման էր գալիս հերթապահ հսկիչը և, մեկ-մեկ սենյակները մտնելով, ստուգում էր աշակերտների քունը:

Շենքի ջերմաստիճանը նույնն էր պահվում, ամառ, թե ձմեռ: Ուղիղ ժամը վեցին ուժեղ թմբկահարությունը արթնացնում էր բոլորիս: Որից հետո անմիջապես պարտավոր էինք մերկ կանգնել մեր անդուռ ննջարանի շեմքին, մինչև հերթապահ-հսկիչը, որը այդ տարի մի նախկին զինվորական էր, շլանգը ձեռին՝ սառը ջրով ոտից մինչև գլուխ ողողում էր յուրաքանչյուրիս: Այդ սպարտական լոգանքից հետո թաց մարմնով ամբողջ շարան կազմած իջնում էինք գավիթը և, մի տասը րոպե վազելուց հետո մի քսան րոպե զբաղվում էինք մարմնակրթանքով, որից հետո միայն չորացած, տաքացած և կայտառ վերադառնում էինք մեր սենյակները և հագնվելով ուրախ քրքիջներով լցնում ճաշարանի դահլիճները: Այս բոլորից հետո միայն սկսում էր դասավանդումը:

Սովորում էի հաջող` արագությամբ յուրացնելով ավանդված դասերը, միշտ մնալով նույն անտանելի չար պատանին: Հայ դպրության և լեզվի ավանդումը, ինչպես միշտ, Մխիթարյան հայերը վերապահում էին իրենց` մնացյալ առարկաների համար հրավիրելով քաղաքի լավագույն մասնագետներին: Իսկ գրաբար լեզվի ավանդումը այդ տարին հանձնված էր Քասգանդիլյանին: Կարճահասակ, կորաքամակ, իր պարզունակ սքեմի մեջ, միշտ ցրտից դողդողացող, տարիների բեռան տակ կքած, իր նվաղ ուսերի վրա մի մեծ գլխով, որի մանկական անխորշոմ արտահայտությունը չէր համապատասխանում ալեզարդ երկար մազերին, ծանծաղ մորուքը միշտ քամուց տարուբեր, արագոտն և դյուրաթեք, հակառակ մեծ տարիքին, բոլորին առինքնող, աշխարհում բնակվող` սակայն ոչ աշխարհից: Հիանալի մի ծերուկ էր Քասգանդիլյանը: Այդ փոքրիկ, մեծ մարդու ամբողջ ներքնաշխարհը պարզ արտացոլվում էր նրա աչքերում: Կյանքումս այդպիսի աչքերի չեմ հանդիպել: Երբեմն թվում էր, որ մի հինավուրց մեհյանի խորքում պլպլացող կանթեղ էին այդ աչքերը, երբեմն էլ կարծես նրանց մեջ փայլում էին բոլոր երկինքները: Ոսկեդարյան գրաբարի ավանդումը նրան էր հանձնված, և նա պահանջում էր իր աշակերտներից խոսել անպայման գրաբար և միայն գրաբար: «Զի սա է, — ասում էր նա, — աղբիւր բարբառոյ մերոյ հայրենականի». և ամեն ինչ ներում էր այդ աշակերտին, որը կարողանում էր իր հետ խոսել այդ լեզվով: Քասգանդիլյանը շատ էր հարգված քաղաքի բարձր դասից, մեծ էր նրա հմայքը և ամբողջ Իտալիայում: Գերմանիայի և Անգլիայի հայագետ պրոֆեսորների հետ թղթակցում էր միշտ գրաբար լեզվով և նրանցից մի քանիսի անձնական բարեկամն էր: Անձնական բարեկամն էր և´ Վենետիկի պատրիարք, Հռոմեական կղերի ամենակարկառուն դեմքերից մեկի` կարդինալ Ռամպոլլայի, որը հաճախ նրա հյուրն էր լինում դպրոցում զբաղեցրած նրա խցիկում: Այդ խցիկը հին, փոշոտած մագաղաթների հետ ամենաթանկարժեք նկարների մի լաբիրինթոս էր, որի մի անկյունում երևում էր նրա փոքրիկ, պարզունակ և համեստ մահճակալը: Իսկ նրա ընդարձակ սեղանի վրա` անհամար ձեռագրերի կույտերի մեջ, Չելլինիի ձեռագործ մի խաչելություն կար և ներսից մոմով լուսավորված մի գանգ: Քասգանդիլյանը դասերն ավանդում էր ո´չ թե դասարանում` աշակերտների դիմաց նստած, այլ դպրոցի մարմարյա գավիթը բոլորող սյունազարդ կամարների տակ ման գալով: Ճիշտ այնպես, ինչպես հելլեն փիլիսոփաները Աթենքում: Իսկ մենք` աշակերտներս, տետրակ ու մատիտ ձեռքներիս հետևում էինք նրան, շրջապատում կամ առաջը կտրում: Դրա համար ալևոր ուսուցչի դասավանդությունը մի տեսակ ինտիմ և խելացի խոսակցության բնույթ էր կրում:

Արդեն երկու տարի է՝ աշակերտ էի Մուրադ-Ռաֆայելյան լիցեյում: Ձմեռ էր, հունվար ամսին, եթե չեմ սխալվում, և տարվա այդ եղանակին Վենետիկը` Ադրիականի թագուհին, շնորհիվ իր ջրանիստ դիրքին` հիշեցնում էր մի լալկան սգավոր կնոջ: Այդ օրվա դասախոսությունը Դավիթ Անհաղթի վերլուծումն էր և անպայման գրաբար լեզվով, իհարկե: Այդ միջոցին էր, որ Ռամպոլլայի կողմից մի սիրուն և փոքրիկ կողովի մեջ, թարմ և կանաչ տերևներով ծածկված, գեղեցիկ ելակներ նվեր բերին Քասգանդիլյանին: Ռամպոլլան իր պալատում մի ձմեռային պարտեզ ուներ, ուր ինքն իր ձեռքով աճեցնում էր այդ ելակները, որոնք տարվա այդ եղանակին հազվագյուտ և թանկագին նվեր էին, որով հարգո կարդինալը կամեցել էր պատվել իր ալևոր բարեկամին: Երեխայի նման ուրախացավ Քասգանդիլյանը. մեղրամոմի նման իր մատներով զգույշ վերցնելով տերևները` թաց աչքերով փառաբանում էր «ամենակալին», որպես ստեղծողի ամենայն գեղեցկություն, ի թիվս նրանց և´ելակի, որի բուրավետ համը կարծես նա ավելի հոգով էր ճաշակում, քան շրթունքներով: Բայց նկատելով, որ իրեն շրջապատող աշակերտները, փոխանակ հոգեպես ճաշակելու արարչի ստեղծած այդ պտուղները, տրամադիր էին շրթունքերով լափել, խեղճ մարդը յուրաքանչյուրիս բերանը մի-մի ելակ դնելուց հետո սարսափով տեսավ, որ զամբյուղի հատակում մնացել է ընդամենը յոթ ելակ: Մի րոպե փնտրելուց հետո, թե ու՞մ կարող էր հանձնել այդ թանկագին մնացորդը մինչև դասավանդության վերջանալը` ամենքից ավելի վստահելին ինձ գտավ և ասաց. «Որդեակ իմ, Վահրամ, առ զզամբիւղս զայս, հանդերձ ելակաւ, որ ի մէջ զամբիւղին, և դիր ի վերայ սեղանոյ իմոյ ի խցի իմում»: Այդ միևնույնն էր, թե կատվին պանիր վստահվեր: Բայց նա երեխայի նման պարզասիրտ էր: Զամբյուղը ձեռիս արագ վազեցի մինչև շենքի երկրորդ հարկը, ուր գտնվում է Քասգանդիլյանի խցիկը: Զամբյուղը սեղանի վրա դնելուց առաջ մի երկուսը կերա իբրև վարձատրություն իմ կատարած աշխատանքի, հատակում թողնելով միայն հինգը… արագ իջա սանդուղքներից, բայց կես ճանապարհին չհասած՝ մտածեցի և եզրակացրի, որ հինգ ելակը շատ էր ալևոր ուսուցչիս տկար ստամոքսի համար, և կայծակի արագությամբ մտա կրկին անգամ նրա խցիկը և … կերա երեքը ևս: Մնաց երկուսը: Իջնում էի, այս անգամ դանդաղ քայլերով՝ առաջին անգամ զգալով, որ հակառակ ֆիզիկական օրենքների` ելակը ևս մագնիսական ձգողություն ունի… և մինչև սանդուղքների ներքևի աստիճանը հասնելուց հետո սկյուռի արագությամբ նորից վերև բարձրացա ու միանգամից կուլ տվի մյուս երկուսը ևս՝ այս անգամ առանց ծամելու: Բայց երբ պատրաստվում էի հեռանալ խեղճ դաստիարակիս խցիկից, խղճի խայթը արթնացավ մեջս, և ցանկանալով «դարմանել» կատարվածը՝ հավաքեցի սեղանի վրա ցրիվ եկած, քանիցս խզված, նորից գրված, դարձյալ վերանայված և նորից գրված ձեռագիր բանաստեղծությունները, ճմռթելով դրանք, դրի զամբյուղի մեջ ելակների փոխարեն … և նույն կանաչ տերևներով ծածկեցի: Հանգիստ խղճով, թեթևացած հոգով իջա ներքև, ուր դասավանդությունը շարունակվում էր, որին հետևեցի ուշիուշով մինչև վերջ: Բայց երբ հնչեց դասավարտման զանգը, որից հետո սկսվում էր զբոսանքի ժամը դպրոցի պարտեզում, Քասգանդիլյանը, մոռանալով այս անգամ գրաբարի լեզուն, ժամանակակից հայերենով ասաց «Հիմա էլ ես գնամ ելակ ուտելու» ասելով, հեռացավ մեզանից: Անմիջապես զգացի կատարած հանցագործությունս և սկսեցի մտածել, թե ուր ծակամուտ պահվեմ:

Պարտեզի ճիշտ մեջտեղում, ուղիղ Քասգանդիլյանի պատուհանների առաջ, բարձրանում էր հարյուրամյա մի գեղեցիկ թմբի: Լռիկ մագլցեցի վեր, սկյուռի նման կկզեցի ծառի կատարին, որտեղից ճյուղերի մեջ թաքնված պարզ տեսնում էի խցիկի ներսը…: Ահա զգույշ բացվեց դուռը. ձեռքերը իրար շփելով, — մի բան, որ նրա մոտ ուրախության արտահայտություն էր, — մոտեցավ զամբյուղին` երեխայի նման հրճվելով: Հետո, կարծես վախենալով, որ իրեն հանկարծ կխանգարեն, արագ վերադարձավ դեպի սենյակի դուռը և ներսից կողպեց բանալիով: Նստելով զամբյուղի առաջ՝ փոքրիկ երեխայի նման գրկեց զամբյուղը և մատներով զգույշ սկսեց բաց անել թարմ տերևները՝ աչքերը դեպի երկինք, գոհացում հայտնելով արարչին` նրա անբավ բարիքների համար…

Անկարող եմ նկարագրել նրա աչքերի մեջ արտահայտված անակնկալ հիասթափումը, որը փոխվեց գազազած զայրույթի, և փոխարեն ակնկալված ելակների, զամբյուղի հատակում գտավ իր ճմռթված սեփական ձեռագիրը: Այս բոլորը տեսնում էի ծառի կատարից` վախից սահմռկած, երբ հանկարծ ծերունի նահապետը բաց արեց պատուհանը և մինչև կես-մեջքը դուրս ընկնելով, ալեխառն մազն ու մորուքը քամուն տված՝ սկսեց փնտրել հանցավորին` հիշեցնելով զայրացած հայր Աստծուն ամպերի միջից` մեր հանցապարտ նախահորը փնտրելիս… Եվ ահարկու ձայնով գոռաց. « Նզովից արմատդ, Վահրամ, դու ու՞ր կաս». « Ա´ստ եմ, Հայր», գոչեցի ծառի կատարից: «Ընդէ՞ր ճաշակեցիր ելակն իմ, և առ ի՞նչ թակեալ կաս ընդ սաղարթին թմբոյն`այս պատուականին»: «Հանցաւոր էի և թաքեայ երեսաց քոց այլև ելակն քոյ, մաքրազարդեցի, քանզի հաճոյ էր քմացս»:

Քասգանդիլյանը ամեն բան ներում էր գրաբար լեզվի քաջավարժ աշակերտին: Ներեց, իհարկե, և ինձ՝ մի քիչ ականջիս ծայրը ոլորելով միայն և ցավ հայտնելով, որ գոնե մի ելակ չեմ թողել զամբյուղի հատակին:

Սովորություն էր ամեն օր, ցերեկվա զբոսանքին երկուական խնձոր տալ աշակերտներին: Լոմբարդիան հարուստ էր խնձորով, և Մուրատյան դպրոցի կալվածքները մայր ցամաքում անսպառ խնձոր էին հայթայթում աշակերտներին: Ուշ աշնան այդ գեղեցիկ բերքը, գրեթե ամբողջությամբ, ծովի ճամփով փոխադրվում էր դպրոցի մառանը և լիովին բավարարում տեսչության «խնձորաբուժական» ձգտումներին: Եվ որովհետև ամենագեղեցիկ իրը առօրյա դառնալով միշտ մի բան կորցնում է իր արժեքից՝ այդ ավանդական պտուղը անհրապույր էր դարձել բոլորիս համար, որով ավելի շուտ գնդակ էինք խաղում, քան թե ուտում: Մառանը, ուր պահվում էր արժեքից ընկած, սակայն և պարտադիր պաշարը, գտնվում էր հսկա շենքի ներքնահարկում, և ցանցապատ պատուհաններից ընդունում էր իր պահպանման համար անհրաժեշտ թարմ օդը, որոնք բացված էին պարտեզի վրա: Զբոսնելիս տեսնում էինք խնձորների բլուրները՝ այդ լուսամուտներից, առանց պատվելու նրանց գոնե մի հարգալից որկրամոլ հայացքով…: Բայց իմ սիրելի ընկերը, Գրիգոր Լաքքան, նույն կարծիքին չէր. նրա գնահատումը դեպի այդ ոսկեգույն պտուղները՝ պաշտամունքի էին հասնում, և չբավարարվելով մեր բաժին մի քանի տասնյակ խնձորից, որ զիջում էիք նրան, համոզեց ինձ մեխով զինված մի փայտով զբոսանքի ժամանակ մառանի լուսամուտից օրական մի քանի տասնյակ ևս որսալ այդ խնձորներից: Չանցավ մի քանի շաբաթ, և խնձորի բլուրները սկսեցին իջնել վրդովեցուցիչ արագությամբ: Այս երևույթից սարսափած՝ մառանապետ աղբայր Պիոսը, ցանկանալով անպայման այդ անբնական երևույթին վերջ դնել և բռնել հանցավորին, հանճարեղ հղացում ունեցավ՝ զբոսանքի պահին թաքնվել պտուղների կույտի տակ: Արժանապատիվ Պիոսը ճաղատ էր, և այդքան խնձորների մեջ կարելի էր զանազանել նրա գլուխը խնձորից: Իսկ ես իմ ընկերոջ անհագուրդ ախորժակը գոհացնելու բարի ցանկությամբ, խնձորները որսալիս, իհարկե, մեխով հանդիպեցի նրա գլխին:

Պիոսը, արյուն լվա դուրս պրծնելով խնձորների տակից, շտապեց հայտնել եղելությունը տեսչին: Դա թեև խնձորների գոնե մի մասը փրկեց Լաքքայի ամենակուլ կոկորդից, բայց մի անգամ ևս համոզեց իմ դաստիարակներին, որ խստագույն պատիժն անգամ անընդունակ էր ուղղել ինձ:

Այս անգամ դպրոցի «Պատժո տախտակի» վրա, ուր միշտ փայլում էր կավիճով գրված՝ իմ անունը, տեսչի կարգադրությամբ փորագրվեց որպես հավիտենական մեղադրանք անտանելի աշակերտիս:

Աղբյուրը` Վահրամ Փափազյան «Հետադարձ հայացք»